ԱՄՆ-ը երկուշաբթի օրն ասել է, որ հիասթափված է Յուրի Լուցենկոյի վերաբերյալ Ուկրաինայի դատարանի դատավճռի պատճառով:
Հիշեցնենք, որ Յուրի Լուցենկոն երկրի ներքին գործերի նախկին նախարարն է, ով պաշտոնավարել է բանտարկված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օրոք:
Associated Press-ը գրում է, որ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վիկոտորյա Նուլանդն ասել է լրագրողներին, որ իրենք կոչ են անում Ուկրաինայի կառավարությանն ազատել Լուցենկոյին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր այժմ կալանավորված են:








































