Իսպանական մամուլին տված հարցազրույցում «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարեց, որ չի հավատում կատալոնական ակումբի՝ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն դառնալուն։ Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն Իսպանիայի ընթացիկ առաջնության 25-րդ տուրում 1։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ.
«Մենք չենք կարող Իսպանիայի չեմպիոն դառնալ, քանի որ չենք կարող հաղթահարել 10 միավորի տարբերությունը, սակայն շարունակելու ենք պայքարել։ Մեսսին դժվարին պահերին օգնում է թիմին. նա այդպես խաղում է արդեն 4 տարի»։
Նշենք, որ Լա Լիգայի 25-րդ տուրից հետո Մադրիդի «Ռեալ»-ը վաստակած 64 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնա»-ն 54 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։







































