Ֆուտբոլային առաջիկա մրցաշրջանին նախապատրաստվում են ոչ միայն բարձրագույն խմբի, այլև առաջին խմբի թիմերը:
«Բանանց»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Բանանց-2»-ն այսօր սեփական հարկի տակ ստուգողական խաղում մրցեց առաջին լիգայի 2011 թվականի չեմպիոն «Շենգավիթ»-ի հետ: Հանդիպումը լավ սկսվեց հյուրերի համար, ովքեր առաջ անցան հաշվի մեջ, սակայն Ռոման Սիմոնյանի սաները, դրսևորելով կամային հատկանիշներ, մինչև ընդմիջում վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը, իսկ երկրորդ խաղակեսում խփեցին ևս 3 գնդակ և հաղթանակ տարան 4:1 հաշվով:
«Բանանց-2»-ի կազմում գոլեր հեղինակեցին Արմեն Միքայելյանը, Գևորգ Կարապետյանը, Վահան Ադլոյանը և Դավիթ Ասատրյանը: