1988թ. այս օրը Արցախյան շարժումը խեղդելու նպատակով Սումգայիթում` Բաքվից 20 կմ հեռավորության վրա, սկսվեցին հայկական եռօրյա ջարդերը:
Սումգայիթն աշխարհին առավել հայտնի դարձավ հենց փետրվարի 27-ից հետո, երբ այդ քաղաքում սկվեցին կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվում էր ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:
Այդ ջարդերն առաջին էթնիկ բռնություններն էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ, երբ երեք օրում սպանվեց 53 հայ, կային տասնյակ վիրավորներ և, ընդ որում, սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: