ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ասել է, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորների կողմից Ղուրանների այրման պատճառով սկսված ցույցերը պետք է դադարեն:
Մարոկկոյում տեղի ունեցող մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է, որ իրենք շատ ցավում են, որ այդ պատահարը ցույցերի պատճառ է դարձել, բայց իրենք նաև հավատում են, որ բռնությունները պետք է դադարեն, և առավել խաղաղ ու կայուն Աֆղանստան կառուցելու աշխատանքները պետք է շարունակվեն:
Այսօր ցույցերի ժամանակ մեկ ցուցարար էր սպանվել և ամերիկացի 7 զինվոր էր վիրավորվել: Ոստիկանը հայտնել էր, որ մահացությունների թիվը հասել է 30-ի:
CNNին տված հարցազրույցի ժամանակ Քլինթոնն ասել է, որ նախագահ Բարաք Օբամայի ներողության վերաբերյալ առաջացած քննադատությունն անօգուտ է:










































