WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարեց, որ չի շարունակի իր մարզական կարիերան:
«Ինչ վերաբերում է մարզական կարիերայիս…. Ես այն չեմ շարունակի և պատրաստ եմ ցանկացած պահի ձեռնոցներս կախել մեխից»,- Կլիչկոն հայտարարեց ուկրաինական «ТСН» հեռուստաալիքի եթերում:









































