NBA-ի աստղ Ջերեմի Լինի հաջողություններն անտարբեր չեն թողել նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքերով երկրի նախագահը հիացած է «Նյու-Յորք Նիքս»-ի 21-ամյա պաշտպանի ցուցադրած խաղով:
Լինը Պրոֆեսիոնալ Լիգայում անցկացնում է իր առաջին մրցաշրջանը և մինչ այդ մեծ հաջողությունների չէր հասել: Երիտասարդ պաշտպանն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2012 թվականի փետրվարին: «Նիքս»-ը, որը վաղուց առաջատար հորիզոնականներ չէր զբաղեցրել առաջնությունում, վեց անընդմեջ հաղթանակ տարավ, իսկ թիմի նոր առաջատարը, ով խաղալու հնարավորություն էր ստացել այլ բասկետբոլիստների բացակայության պատճառով, 1 խաղում միջինը 20 միավոր էր վաստակում:
Իր անհատական ռեկորդը ( 38 միավոր) Լինը սահմանեց «Լոս-Անջելես Լեյքերս»-ի հետ հանդիպման ժամանակ: Ընդհանուր առմամբ Ջերեմին NBA-ի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 161 միավոր: Փորձագետների կարծիքով նման ցուցանիշ չէր գրանցվել վերջին մի քանի տասնամյակում:
«Սա հիանալի պատմություն է: Նախագահը, ով հանդիսանում է բասկետբոլի մեծ սիրահար, տպավորված է Լինի հաջողություններով: Այսպիսի պատմությունները գրավում են նաև մարդկանց, ովքեր չեն հետևում սպորտային իրադարձություններին»,- ասել է Քարնին:





































