Բրիտանական The Telegraph պարբերականի տեղեկացմամբ «Արսենալ»-ի սեփականատեր Սթիվ Կրենկեն պատրաստ է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին մինչև 100 մլն ֆունտ հատկացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմն ուժեղացնելու նպատակով:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ անգլիական ակումբի սեփականատերը նոր խաղացողների տրանսֆերների ձեռքբերման համար 50 մլն ֆունտ է հատկացնելու մարզչին: Բայց ակումբի ներկայիս վիճակը ստիպել է Կրենկեին մտափոխվել և ավելի մեծ գումար տրամադրել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում «Արսենալ»-ը կարողանա պայքարել Անգլիայի Պրեմիեր Լիգայում առաջատար հորզոնականներ զբաղեցնելու համար:
Daily Mail-ը տեղեկացմամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Վենգերը ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպաններ Էդեն Ազարի և Մարիո Գյոտցեի, հարձակվողներ Մատիաս Սուարեսի ու Լուկաշ Պոդոլսկիի տրանսֆերները։









































