«Հժ»-ն գրում է, որ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Երևանի Շենգավիթ համայնքն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Այդ մասին նա հայտնել է նաև այլ քաղաքական ուժեր ներկայացնող իր գործընկերներին:
«Այս ընտրատարածքում գործող պատգամավորը ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանն է: Կոալիցիոն բանակցություններից հետո այս ընտրատարածքը, հիշեցնենք, մնացել է ԲՀԿ-ին: Դեռ հստակ չէ, ԲՀԿ-ն այստեղ Վ. Հակոբյանի՞ն կառաջադրի, թե՞ ուրիշին: Համենայնդեպս, վերջինս այնքան էլ հակված չէ առաջադրման»:









































