ԱՄՆ Մեն նահանգում միասեռականների ամուսնության աջակիցները կարողացել են բավականին ստորագրություններ հավաքել նոյեմբերին կայանալիք հանրաքվեի ժամանակ միասեռականների ամուսնութան օրինականացման հարցը ներկայացնելու համար:
Associated press-ը գրում է, որ միասեռականների ամուսնության աջակիցները կարողացել են հավաքել 85000 ստորագրություն, որը շատ ավելին է, քան հարկավոր 57.277-ը: Հակառակորդնրը 10 օր ունեն՝ իրենց ստորագրությունները ներկայացնելու համար:
Նշենք, որ 2009 թ. Մենն օրինագիծ էր ընդունել միասեռականների ամուսնության օրինականացման մասին, բայց նահանգային հանրաքվեից հետո օրենքը կորցրել էր իր ուժը։ Օրինագծի աջակիցներն ասում են, որ, ըստ հարցումների, այս անգամ հանրաքվեի ժամանակ օրինագիծը հաստատում կստանա:










































