Ժամանակակից ֆուտբոլում գրանդ ակումբների ղեկավարներն իրենց թիմերի կազմերը համալրելու նպատակով միջոցներ չեն խնայում: Հսկայական գումարներ են ներդրվում նաև այն ակումբներում, որոնք ձեռք են բերվել մեծահարուստ գործարարների կողմից:
BBC-ն ներկայացրեց ֆուտբոլի պատմության մեջ 20 ամենաթանկարժեք տրանսֆերների ցուցակը: «Միլիոնների խաղ»-ի ամենաթանկարժեք գործարքը կնքվեց 2009 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ Քրիշտիանու Ռոնալդուն 94 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Պորտուգալացին անմիջապես դարձել է «արքայական ակումբ»-ի հարձակման առաջատարը և 124 խաղում խփել 122 գոլ:
1. Քրիշտիանու Ռոնալդու – «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Ռեալ», 94 մլն եվրո (2009 թվական)
2. Զինեդին Զիդան – «Յուվենթուս»-ից «Ռեալ», 68 մլն (2001թ.)
3. Կակա – «Միլան»-ից «Ռեալ», 65 մլն (2009թ.)
4. Լուիշ Ֆիգու – «Բարսելոնա»-ից «Ռեալ», 60 մլն (2000թ.)
5. Զլատան Իբրահիմովիչ – «Ինտեր»-ից «Բարսելոնա», 59.5 մլն (2009թ.)
6. Ֆերնանդո Տորրես – «Լիվերպուլ»-ից «Չելսի», 58.5 մլն (2011թ.)
7. Էրնան Կրեսպո – «Պարմա»-ից «Լացիո», 55 մլն (2000թ.)
8. Ջանլուիջի Բուֆֆոն – «Պարմա»-ից Յուվենթուս», 54.2 մլն (2001թ.)
9. Գաիսկա Մենդիետա – «Վալենսիա»-ից «Լացիո», 48 մլն (2001թ.)
10. Անդրեյ Շևչենկո – «Միլան»-ից «Չելսի», 46.5 մլն (2006թ.)
11. Ռիո Ֆերդինանդ – «Լիդս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ», 46 մլն (2002թ.)
12. Քրիստիան Վիերի – «Լացիո»-ից «Ինտեր», 45.2 մլն (1999թ.)
13. Ռոնալդո – «Ինտեր»-ից «Ռեալ», 45 մլն (2002թ.)
14. Սերխիո Ագուերո – «Ատլետիկո»-ից «Մանչեսթեր Սիթի» 45 մլն (2011թ.)
15. Ռոբինյո – «Ռեալ»-ից «Մանչեսթեր Սիթի» 43 մլն (2008թ.)
16. Խուան Սեբաստիան Վերոն – «Լացիո»-ից «Մանչեսթեր Յունայթեդ», 42.6 մլն (2001թ.)
17. Մանուել Ռուի Կոշտա – «Ֆիորենտինա»-ից «Միլան» 42.1 մլն (2001թ.)
18. Խավիեր Պաստորե – «Պալերմո»-ից «ՊՍԺ», 42 մլն (2011թ.)
19. Պավել Նեդվեդ – «Լացիո»-ից «Յուվենթուս», 41.2 մլն (2001թ.)
20. Էնդի Քերոլլ – «Նյուքասլ»-ից «Լիվերպուլ», 41 մլն (2011թ.)









































