Ձողափայտով թռիչքների Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևան հաղթող ճանաչվեց Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած կոմերցիոն մրցաշարում` սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ (փակ տարածություններում):
Ռուս մարզուհին երկրորդ փորձից ցույց տվեց 5մ 1սմ արդյունք, իսկ մինչ այդ 4մ 82սմ արդյունքից հետո ապահովել էր չեմպիոնությունը: Ելենայի անձնական ռեկորդը 5մ 6սմ է, որը գրանցվել է 2009 թվականին:










































