NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: «Օքլահոմա»-ի աստղ Քևին Դյուրանթի նետումը հայտնվեց առաջին հորիզոնականում: Դյուրանթն այդ նետումը կատարեց «Լեյքերս»-ի հետ խաղում, իսկ իր թիմը սեփական հարկի տակ 100:85 հաշվով հաղթանակ տարավ: Այդ խաղում Քևինը վաստակեց 36 միավոր և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:









































