Հունվարի 16-ին Ծաղկաձորում կկազմակերպվի համահայկական «Ձնագնդիկ-2011» միջոցառումը: Բոլոր նրանք, ովքեր ամենաշատ հարվածները կհասցնեն և չեն «տապալվի», Armenian Extreme Club-ի կողմից կպարգևատրվեն «Ձնագնդիկային պատերազմի հերոս» միջազգային պատվոգրերով, կստանան նաև հատուկ մրցանակներ և նվերներ: Միջոցառումը կսկսվի ժամը 12-ին, կավարտվի` 17-ին:











































