Հռոմի Պապի Twitter–ալիքը մոտ ժամանակներս կբացվի: Այս մասին Վատիկանի ռադիոկայանին հայտնել է արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելլին:
Վատիկանի ներկայացուցչի խոսքերով՝ նոր ալիքը կհեռարձակի Բենեդիկտոս 16-րդի խոսքը, որը կհետաքրքրի երիտասարդությանը:
«Այս տարի մենք որոշել ենք Twitter-ի միջոցով երիտասարդությանը ներկայացնել Բենեդիկտոս 16-րդի ուղերձը` նվիրված Մեծ պահքին»,- հաղորդել է արքեպիսկոպոսը:
Ըստ նրա՝ քրիստոնեությունը տարածելու համար շատ օգտակար է օգտվել այն հաղորդակցման միջոցներից, որոնք մեծ ճանաչում են վայելում երիտասարդության շրջանում:









































