Contactmusic.com-ը հաղորդում է, որ Քորթնի Քարդաշյանը պատրաստվում է աղջիկ երեխա ծննդաբերել: Նա իր հղիության մասին առաջին անգամ հայտարարել էր նոյեմբերին, իսկ այս շաբաթ բացահայտել է նաև երեխայի սեռը:
32-ամյա հեռուստատեսային աստղը E!News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքն ու ամուսինն օրհնված են, որովհետև փոքրիկ աղջիկ են ունենալու:
Քիմը նույնպես իր ուրախությունն է հայտնել` ասելով, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ է նորից մորաքույր դառնալու: Չնայած, որ Քիմը վերջերս է ամուսնալուծվել՝ 72 օր տևած ամուսնությունից հետո, նա հայտնել է, որ, իհարկե, ցանկանում է սեփական երեխաներ ունենալ, բայց չգիտի, թե ինչ է իր համար նախատեսել կյանքը: «Միգուցե ես միայն կաշխատեմ, կաշխատեմ և չեմ մտածի այդ մասին»,– ասել է նա:











































