Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր նախընտրական հանրահավաքի ժամանակ, որին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ, ասելէ, որ հարկավոր է զգուշանալ արտաքին ազդեցության վտանգներից: The Washington Post-ը գրում է, որ մասնակիցներից շատերը պետական աշխատողներ էին, որոնց ստիպել էին մասնակցել հանրահավաքին` աջակցելու համար ապագա առաջնորդին:
Ունենալով շատ թույլ մրցակիցներ՝ Պուտինն, ամենայն հավանականությամբ, կհաղթի մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Իր իշխանության 12 տարիների ընթացքում Պուտինը զգուշությամբ հեռացրել է իր մրցակիցներին և մշտապես ներկայացել, որպես հզոր Ռուսաստանի պաշտպան:
Պուտինը մեղադրել է իր դեմ ցույցի դուրս եկած մարդկանց` ասելով, որ նրանց ղեկավարները վճարվել են ԱՄՆ-ի կողմից, որպեսզի թուլացնեն Ռուսաստանը: Այդ ամենի հետ մեկտեղ Պուտինն այսօր կոչ է արել բոլոր ռուսներին, ովքեր հավատում են և սիրում են իրենց հայրենիքը, միավորվել:











































