Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկելը ոչ զանցանք է, ոչ հանցանք. Գալուստ Սահակյան

Քաղաքական իրավիճակը կայուն և ակտիվ է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքական իրավիճակը այսպես գնահատեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Ակտիվ է և կայուն, որովհետև և մամուլը, և հասարակությունը պասիվ դիրքերում չեն, ակտիվ քննարկումների մեջ են»,- հավաստիացրեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ ոչ այնքան լավ հարաբերություններին, ապա դրանք, Սահակյանի խոսքով, մտացածին խոսակցություններ են:

«Կոալիցիոն գործընկերությունը շարունակվում է: Կարծիքները, մանավանդ՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանինը, որ կոալիցիան արդյունավետ չի աշխատում, ընդամենը իր անձնական տեսակետն է»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով արտակարգ դրության մասին օրենքին` ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իրենց կուսակցությունը դրա վերաբերյալ 20-ից ավելի առաջարկություններ է արել, և արձանագրային մասից հետո նոր քննարկումներ կլինեն:

«Օրենքը պետք է այնպիսին լինի, որ որևէ մտայնություն չլինի` ունքը սարքելու տեղն աչքն էլ հանենք: Խնդիրը վերաբերում է նաև բանակին»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀԿ մի շարք պատգամավորների` իրենց գործընկերների փոխարեն ԱԺ-ում օրեր առաջ քվեարկելու դեպքին` Գալուստ Սահակյանը նկատեց, որ ԱԺ նախագահը նմանօրինակ վարք դրսևորող խորհրդարանականներին պատժելու լիազորություններ չունի:

«Գալուստ Սահակյանն, այո, տեսել է, որ բոլոր խմբակցություններում էլ նման բաներ են լինում, բայց անձնավորումներ երբեք չի արել: Սա ոչ զանցանք է, ոչ հանցանք է, ոչ էլ բարոյական խնդիր, և ԱԺ-ն ինքը պետք է կարողանա իրավիճակը կարգավորել»,- նշեց նա:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` հավաստի՞ են խոսակցությունները, որ կին գործարար Սիլվա Համբարձումյանը ցանկանում է անդամակցել ՀՀԿ-ին, Գալուստ Սահակյանը նկատեց. «Ոչ տեսել եմ նրան, ոչ լսել եմ, ոչ էլ բարևել եմ: Մարդիկ, տեսեք՝ կարող են քամի բարձրացնել, բայց ես դա չիմանամ կամ մոռացության տամ, ինչի համար ներողություն եմ խնդրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում