Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ընդունել է ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Աբխազիայում և Հարավային Օսիայում տիրող իրավիճակը և Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցերը: Հանդիպման ժամանակ Վոլեբեկն իրազեկվել է Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մասին:
Նշվում է, որ Վոլեբեկը երկօրյա այցով Վրաստան է այցելել չորեքշաբթի: Վրաստանում նա հանդիպելու է նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և այլ պաշտոնատար անձանց հետ: