Երբ «Օսկար»–ի մրցանակաբաշխությունն ավարտվում է, ամիսներ շարունակվող կասկածներին փոխարինում են արցունքներն ու ժպիտները: Սակայն այդ գիշերվա ավարտից հետո մնում է միայն մեկ հարց՝ այն է, թե ով է քվեարկում մրցանակների համար:
«Օսկար»–ի արժանանալը կարող է արվեստագետին բարձրացնել հաջողության հարթակին` հաջողութուն բերելով նրա ֆիլմերին: Բայց հայտնի մրցանակին արժանացողներին ընտրող 5765 անդամների ինքնությունը մնում է լավ պահպանված գաղտնիք:
The Vancouver Sun-ը գրում է, որ անգամ ֆիլմերի արտադրության աշխարհում կասկածներ կան, թե ինչպես է այդ ամենն ազդում նրա վրա, թե ովքեր են առաջադրվում «Օսկար»–ի համար և ովքեր են վերջիվերջո արժանանում «Օսկար»–ի: Կազմակերպությունը չի հրապարակում անդամների ցուցակը:
Los Angeles Times-ի կողմից իրականացրած ուսումնասիրությունը, սակայն, կարողացել է այս հարցի շուրջ որոշակի բացահայտումներ անել: Պարզվել է, որ քվեարկողների 94 տոկոսը սպիտակամորթ է, 77 տոկոսը` տղամարդ: Սևամորթները կազմում են ակադեմիայի անդամների միայն երկու տոկոսը:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ «Օսկար»–ի քվեարկողների միջին տարիքը 62-ն է: 50 տարեկանից ցածր տարիք ունեցող անդամները կազմում են ակադեմիայի 14 տոկոսը:











































