Դոնեցկի «Շախտյոր»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Հավաքի շրջանակներում դոնեցկյան ակումբն իր վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց և 3:1 հաշվով պարտության մատնեց Մախաչկալայի «Անժի»-ին:
Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Շախտյոր»-ի մեկնարկային կազմում և 12-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը:
Նշենք, որ Մխիթարյանը կարող էր ևս երկու անգամ գրավել «Անժի»-ի դարպասը, սակայն նպաստավոր դիրքերից շեղ հարվածեց:






































