«Մերսեդես»-ը Բարսելոնայում ներկայացրեց իր նոր բոլիդը` W03-ը, որով թիմի հիմնական ավտոարշավորդներ Միխայել Շումախերն ու Նիկո Ռոսբերգը հանդես կգան 2012 թվականի մրցաշրջանում: Այդ մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
«Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին: Թիմը շատ լուրջ աշխատանք է կատարել: Հուսով եմ` W03-ի բարձր հորիզոնականներ զբաղեցնելու հնարավորություն կտա»,- հայտարարել է թիմի ղեկավար Ռոսս Բրաունը:










































