Մոսկվայի «Դինամո»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը` կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը, խոսել է ակումբի նորեկներ Ռոման Բերեզովսկու և Բալաշ Ջուջակի մասին:
«Թիմի խաղաոճին հարմարվելու համար Ջուջակից ժամանակ կպահանջվի: Մենք փորձում ենք օգնել նրան: Պաշտոնական առաջին խաղերին Ջուջակը և Նոբոան լիովին պատրաստ կլինեն: Բերեզովսկին հիանալի մարզավիճակում է: Նա փորձառու և բարձրակարգ դարպասապահ է»:
Հիշեցնենք, որ «Դինամո»-ն մեկնել է Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ անցկացնում է 2012թ. իր երրորդ միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքը: Հավաքի ժամանակ ակումբը կանցկացնի մի շարք ստուգողական խաղեր։ Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին. ռուսական ակումբի հակառակորդը կլինի «ՕՖԿ» թիմը, իսկ փետրվարի 23-ին կմրցի սերբական ևս մեկ ակումբի՝ «Պարտիզան»-ի հետ։









































