Monday, 22 06 2026
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով

Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»

Շվեյցարիայում ավարտվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի վերջնական ավարտին ուղղված բարձր մակարդակով բանակցությունները, որոնք անցել են «կառուցողական» մթնոլորտում։ Շաբաթվա ընթացքում տեղի կունենան տեխնիկական բանակցություններ։ Այս մասին նշված է բանակցություններից հետո Պակիստանի և Կատարի միջնորդների տարածած հայտարարության մեջ։

Լյուցեռնից ոչ հեռու գտնվող Բյուրգենշտոկի հանգստավայրում բանակցություններն առաջինն էին երկու երկրների նախագահների կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո և մեկնարկ տվեցին 60-օրյա դիվանագիտական գործընթացին՝ ուղղված վերջնական համաձայնագրի կնքմանը։

«Լյուցեռնի լճի գագաթնաժողովն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Գրանցվել է խրախուսող առաջընթաց, այդ թվում՝ հետագա տեխնիկական բանակցությունների մեխանիզմի ստեղծման գործում», – նշված է միջնորդների տարածած հայտարարության մեջ։

Կողմերի միջև 60 օրով ստեղծվել է հաղորդակցության գիծ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից և թյուրիմացություններից՝  ապահովելով Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումը։

Բացի այդ, ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ստեղծել «հակամարտության կարգավորման բջիջ», որը կներառի Լիբանանի կառավարությունը և «կապահովի Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պահպանումը՝ ըստ փոխըմբռման հուշագրի»։

Ըստ միջնորդ երկրների՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի հանձնաժողով, որը կապահովի միջնորդության քաղաքական վերահսկողությունը։ Գլխավոր բանակցողները պարբերաբար հաշվետվություն կներկայացնեն բարձր մակարդակի հանձնաժողովին և կղեկավարեն աշխատանքային խմբերը, որոնք կենտրոնացած են միջուկային խնդրի, պատժամիջոցների, ինչպես նաև մոնիթորինգի և վեճերի լուծման վրա՝ ապահովելու փոխըմբռնման հուշագրի արդյունավետ իրականացումը։

Նաև ըստ հայտարարության՝ միջնորդ կողմերը կշարունակեն անել ամեն բան՝ ապահովելու, որ բանակցությունները շարունակվեն կառուցողական մթնոլորտում՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։

Շվեյցարիայում բանակցություններն, այնուամենայնիվ, սկսվել էին լարված մթնոլորտում, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ էր հնչեցրել Իրանի հասցեին։

«Իրանը պետք է անմիջապես կանգնեցնի իր բարձր վարձատրվող պրոքսիների կողմից խնդիրների ստեղծումը։ Հակառակ դեպքում մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես արեցինք անցյալ շաբաթ, միայն ավելի ուժեղ», – գրել է նա Truth Social հարթակում։

Իրանի գլխավոր բանակցող, մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է։

«Լավ կլինի, որ նրանք զգույշ լինեն իրենց մեկնաբանություններում։ Մեր զինված ուժերը պատրաստ են այլ կերպ պատասխանելու նրանց։ Նրանք շարունակ խոսում են, այդ մենք ենք, որ գործում ենք», – գրել է նա X-ում։

Շվեյցարիայում բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հանդիպումը տևել է մոտ 80 րոպե։ Պակիստանը և Կատարը հանդիպումից հետո հայտարարել են, որ տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում այս շաբաթ կշարունակվեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում