Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերացնում է բնակչության համար այն բոլոր սահմանափակումները, որոնք շարունակում էին գործել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող շրջաններում: Այս մասին հաղորդագրությունը տարածվել է ԻՊԲ-ի Telegram ալիքում։
«Սկսած 2026 թվականի հունիսի 22-ի ժամը 6:00-ից՝ շփման գծի շրջանում բոլոր սահմանափակումները կվերացվեն», – նշված է հաղորդագրության մեջ։
ԻՊԲ-ն հավելում է, որ այդ շրջանի բնակավայրերը մասնակի ակտիվությունից կանցնեն ակտիվության լիարժեք մակարդակի՝ առանց սահմանափակումների։









































