Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարներին ի վերջո հաջողվել է համաձայնեցնել Հունաստանին տրվելիք օգնության փաթեթը: Այս որոշումը կայացվել է քիչ առաջ` ողջ գիշեր տևած բանակցություններից հետո:
Այս որոշումը պետք է կայացվեր դեռ անցած շաբաթ, սակայն Եվրախումբը հետաձգել էր հարցի քննարկումը, քանի որ Հունաստանի իշխանությունները իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման բավարար երաշխիքներ չէին տրամադրել: Ըստ դրանց` նախատեսվում էին պետական բյուջեի զգալի խնայողություններ, այդ թվում` կենսաթոշակի և մինիմալ աշխատավարձի, ինչպես նաև պետական ապարատի մոտ 15 հազար աշխատակիցների կրճատումներ:









































