«Հրապարակ»-ը գրում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախորդ շաբաթավերջին մարզպետարան է կանչել թիվ 20 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի համայնքապետերին, դպրոցի տնօրեններին, բուժհաստատությունների ղեկավարներին և նրանց տեղեկացրել, որ այդ տարածքում ՀՀԿ թեկնածուն պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանն Է, և պետք Է անել հնարավորը՝ նրա ընտրությունը կազմակերպելու համար:
«Այս ընտրատարածքի մեջ են մտնում Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը: Հանդիպմանը ներկա Է գտնվել նաև Սեյրան Սարոյանը, ով այս ընտրատարածքից պատգամավոր Է դարձել 2007թ.: Սարոյանի մրցակիցը կարող Է լինել մեկ այլ ՀՀԿ-ական՝ նախկին Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ում թեկնածությունն ընտրատարածքային հանձնաժողովը չգրանցեց` պատճառաբանելով, որ հավաքված ստորագրությունների մեջ կան կեղծիքներ»,- հավելում է թերթը:








































