«Արսենալ»-ի անհաջող ելույթներից հետո հաճախակի են դարձել Արսեն Վենգերի՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին խոսակցությունները։ The Mirror-ը տեղեկացնում է, որ «զինագործներ»-ի ղեկավարությունը վստահում է մարզչին։
Պարբերականի տեղեկացմամբ «Արսենալ»-ի ղեկավարությունը ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ձեռքբերումներ իրականացնելու նպատակով կտրամադրի 55 մլն ֆունտ։
««Արսենալ»-ը ճգնաժամ է ապրում։ Ակումբի սկաուտները վերջին երկու տարիների տրանսֆերային պատուհանների ժամանակ «քնած» են եղել։ 4-5 տարի առաջ թիմը լքած ֆուտբոլիստներին նոր խաղացողներ չեն փոխարինել»,- ակումբի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Ջորջ Գրեմին մեջբերում է The Daily Mail-ը։
Անգլիական մամուլի տեղեկացմամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Վենգերը ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպաններ Էդեն Ազարի և Մարիո Գյոտցեի, հարձակվողներ Մատիաս Սուարեսի ու Լուկաշ Պոդոլսկիի տրանսֆերները։








































