ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան խոստացել է կին գտնել ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի համար՝ նշելով , որ ինքն էլ դեմ չէ դառնալ Ռուսաստանի առաջին տիկին, սակայն չի կարող, քանի որ «երկար ժամանակով զբաղված է»: Ինչպես հաղորդում է RIA-Novosti-ն, նման հայտարարություն Պուգաչովան արել է մամուլի ասուլիսին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Պրոխորովի կինը:
«Առաջին տիկինը, ըստ էության, պետք է ես լինեմ, բայց ես ազատ չեմ և երկար ժամանակ ազատ չեմ լինի: Իսկ ինձ նման երկրորդին գտնելը շատ դժվար է»,- ասել է Պուգաչովան:
Նա նշել է, որ Պրոխորովի կողմնակըցները, այդ թվում և ինքը, կօգնեն նրան «արժանի կին» գտնել: Այնուամենայնիվ, պրմադոննան կարծում է, որ ամուրի լինելը Պրոխորովի արժանիքներից մեկն է, և լավ կլինի, որ նա որոշ ժամանակ ամուսնացած լինի երկրի հետ:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, արդյոք Պրոխորովի հաղթանակի դեպքում Պուգաչովան չի ուզում դառնալ մշակոււյթի նախարար, նա պատասխանել է, որ ընդհանրապես չի ցանկանում նախարար դառնալ:
Հիշեցնենք. փետրվարի 2-ին Պուգաչովան ստացել է ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձի կարգավիճակ:








































