Փետրվարի 18-ին` ժամը 15.00-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով մի «Ֆոլքսվագենը» դուրս է եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել 66-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն:








































