Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»-ի պատմության մեջ լավագույն ձեռքբերումներից է, որի դիմաց ակումբը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին վճարեց 94 մլն եվրո:
«Ռեալ»-ում Քրիշտիանուն անցակացրել է 123 խաղ` խփելով 121 գոլ: Պորտուգալիայի հավաքականի խաղացողը հանդիսանում է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Ռոնալդուն 23 խաղում հեղինակել է 28 գնդակ և 5 գոլով գերազանցում է Լիոնել Մեսսիի ցուցանիշը:
AS-ը տեղեկացնում է, որ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է երկարաձգել Ռոնալդուի պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2016 թվականի հունիսին: Կիսապաշտպանը Պերեսին տեղեկացրել է, որ ցանկանում է հնարավորինս երկար մնալ Մադրիդում և պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել:










































