Իտալական Ա Սերիայի գործող չեմպիոն «Միլան»-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբբին վան Պերսին պետք է լքի իր ներկայիս ակումբն ու տեղափոխվի այլ թիմ:
«Եթե դու երկար ժամանակ ոչ մի տիտղոս չես նվաճում և հեռանում ես ինչպես Սեսկ Ֆաբրեգասը, մարդիկ քեզ հասկանում են: Ֆուտբոլում պետք է միշտ մտածես հաղթանակների մասին: Եթե չես կարողանում հաղթել, պետք է հեռանաս:
Ես երբևէ չեմ շփվել Ռոբբինի հետ, բայց հիշում եմ նրա ելույթները Հոլանդիայի հավաքականում: Նա շատ տաղանդավոր խաղացող է: Վան Պերսին պետք է լքի «Արսենալ»-ը:
Իմ մարզական կարիերայի ընթացքում խաղացել եմ բազմաթիվ ակումբներում և նոր թիմ տեղափոխությունը միշտ համարել եմ նոր մարտահրավեր»,- Իբրահիմովիչին մեջբերում է «Միլան»-ի պաշտոնական կայքը:



































