Մեկնարկեց իտալական Ա Սերիայի 24-րդ տուրը:
«Ինտեր»-ը «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում անսպասելիորեն 0:3 հաշվով պարտվեց «Բոլոնիա»-ին: «Ներաձուրիներ»-ի դարպասը 37-րդ և 38-րդ րոպեներին գրավեց հյուրերի առաջատարը` Մակո դի Վայոն, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Ակվաֆրեսկան:
0:3 հաշիվը գրանցվեց նաև «Ֆիորենտինա» – «Նապոլի» խաղում: Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին: Այդ խաղում «Նապոլի»-ի 3-րդ գնդակը խփեց Էսեկիել Լավեցցին:
«Ինտեր» – «Բոլոնիա»` 0:3
0:1 Մարկո դի Վայո (37’), 0:2 Մարկո դի Վայո (38’), Ռոբերտ Ակվաֆրեսկա (85’)
«Ֆիորենտինա» – «Նապոլի»` 0:3
0:1 Էդինսոն Կավանի (3’), 0:2 Էդինսոն Կավանի (54’), 0:3 Էսեկիել Լավեցցի (90+2’)