Փետրվարի 18-ին` Գերմանիայի Մյունխեն քաղաքում, Վիտալի Կլիչկոն (43-2-0) ու Դերեկ Չիսորան (25-2-0) կմենամարտեն գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Մարզիկների կշռման պաշտոնական արարողությունը կարող էր ավարտվել ծեծկռտուքով, քանի որ Չիսորան ապտակեց Կլիչկոյին: Սակայն անվտանգության աշխատակիցներն անմիջապես միջամտեցին` կանխելով ձեռնամարտը:









































