Ինչպես հայտնի է 2020թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալուն հավակնում են Դոհան, Մադրիդը, Ստամբուլը, Բաքուն և Տոկիոն: Ընտրության առաջին փուլը տեղի կունենա 2012թ. մայիսին: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ 2020 թ. Օլիմպիական խաղերի մարզաձևերի ցանկում կարող է տեղ գտնել նաև լողափնյա ֆուտբոլը: Այս հարցը միջազգային Օլիմպիական կոմիտեն կքննարկի 2013 թվականի հոկտեմբերին:
Ըստ կանոնակարգի՝ նոր մարզաձևը ծրագրում ընդգրկվում է Օլիմպիական խաղերի մեկնարկից առնվազն յոթ տարի առաջ:
Beach Soccer Worldwide (BSWW) կազմակերպության փոխնախագահ Խուան Կուսկոն հայտարարել է, որ այդ հարցի հետ կապված քննարկումներին կմասնակցի նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը: