«Բանանց»-ը փետրվարի 17-ից մարտի 1-ն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Կիպրոսում: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը անցկացնելու է ստուգողական երեք հանդիպումներ:
Փետրվարի 18-ին Լիմասոլ քաղաքում (տեղական ժամանակով 15:00-ին) «Բանանց»-ն իր ուժերը չափելու է Ռուսաստանի առաջին լիգայի առաջատար թիմերից մեկի` Սարանսկի «Մորդովիա»-ի հետ: Երկրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 23-ին: Ըստ նախնական պայմանավորվածության այդ օրը «Բանանց»-ի մրցակիցն է լինելու Չինաստանը ներկայացնող «Չանգչունգ Յաթաի» թիմը: Հավելենք, որ մրցակիցների և խաղերի անցկացման օրերի հետ կապված հնարավոր են փոփոխություններ: