Ամերիկացի միլիոնատեր Թոմաս Հարթմանին Նյու Յորքի դատարանը մեղավոր է ճանաչել Թբիլիսիից մի պարուհու` Սոֆյա Կանդելակիին վնասվածներ հասցնելու մեջ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, Մանհեթենի իտալական ռեստորաններից մեկում 42-ամյա Հարթմանի ու 37-ամյա Կանդելակիի միջև վեճ է ծագել, և միլիոնատերը հարված է հասցրել կնոջ դեմքին:
Տուժողի պնդմամբ` Հարթմանն իրեն հարվածել է ձեռքի ոսկյա Rolex ժամացուցյով, ինչի հետևանքով բժիշկներն ստիպված են եղել իր դեմքին դնել 16 կար:
Դատարանում մեղադրող կողմը պնդել է, որ տղամարդը դիտմամբ է կնոջը հասցրել մարմնական վնասվածքներ, ինչի հետ, ի վերջո, համաձայնել են դատավորները: Մեղադրող կողմը պահանջում էր միլիոնատիրոջը ճաղերի հետևում նստեցնել այս արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափով, այսինքն` մեկ տարով:
Այդուամենայնիվ, Հարթմանի պաշտպանները կարողացան պատժաչափը կրճատել` հասնելով երկու ամսվա` հայտարարելով, որ վերջինս օրինակելի գործարար է ու բարեգործ: Միլիոնատիրոջ փաստաբանները պնդում էին, որ Կանդելակին փորձել է թալանել Հարթմանին:
Դատարանում Թ. Հարթմանը հայտարարել է, որ Կանդելակիին պատահաբար է վնասել` կորցնելով հավասարակշռությունը։








































