Չնայած արդեն մեկ շաբաթ շարունակ նստացույց անող բնապահպան ակտիվիստների ջանքերին, այսօր ոստիկանության միջամտությամբ Մաշտոցի այգում վերսկսվել են կրպակի կառուցման աշխատանքները:
Մի քանի տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, որի ներսում կատարվում են կրպակի երկաթե կմախքի մոնտաժման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ երեկ բնապահպաններին հաջողվել էր այգուց հեռացնել բեռնատարը, որը ապագա կրպակի տարածքի համար բետոն էր բերել: Այսօր բեռնատարը կրկին բերվել է այգի, սակայն այս անգամ էլ, հանդիպելով բնապահպանների դիմադրությանը, մեքենան չի կարողանում մոտենալ շինարարության վայրին:











































