Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի մամլո խոսնակ Մարվին Լևին հերքել է այն տեղեկատվությունը, թե Սփիլբերգը մտադիր է նկարահանել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ:
Նա ընդգծել է, որ ոչ ոք տվյալ հարցով չի դիմել իրենց, և իրենք որևէ բանակցություններ չեն վարել տվյալ խնդրի շուրջ: Փոխարենը, Լևին չի բացառել, որ իրենք կարող են ֆիլմ նկարահանել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մասին: Նա նշել է, որ այդ մասին լուրեր Թուրքիայում հաճախ են շրջանառվում, սակայն այդ հարցում նույնպես որևէ կոնկրետություն չկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Սփիլբերգը նկարահանելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմ:







































