Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր մեղադրել է Իրանին ամենաանպատասխանատու երկիրը լինելու մեջ և ասել է, որ Թեհրանին ներկայացված արևմտյան պատժամիջոցները որևէ արդյունք չեն տվել:
Ըստ AFP-ի՝ Նեթանյահուն Կիպրոս իր մեկօրյա այցելության ժամանակ ասել է, որ Իրանն այսօր աշխարհում ամենաանպատասխանատու երկիրն է: Նա նաև ասել է, որ Իրանը մի երկիր է, որ ահաբեկչական մթնոլորտ է ստեղծում, սպանում է մարդկանց և խախտում բոլոր օրենքները:
Ըստ վարչապետի՝ նման իշխանության միջուկային զենք ունենալը պետք է մեծ անհանգստութուն լինի Իսրայելի և ԱՄՆ-ի համար:
Նեթանյահուն իր խոսքում Իրանին մեղադրել է իր դիվանագետների նկատմամբ Բանգկոկում, Հնդկաստանում և Վրաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: