Սիրիայի Իդլիբ քաղաքում ապրող ռուսների տեղեկատվության համաձայն՝ մի շարք շրջաններ գրավվել են գրոհայինների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։
«Ինչպես հայտնում են Իդլիբում բնակվող ռուսները, քաղաքի մի շարք շրջաններ գրավվել են ավազակային գրոհայինների կողմից, ովքեր թալանում են տներ, պետական հաստատություններ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Փետրվարի սկզբին զինված խմբավորումները հարձակում էին գործել Իդլիբի կառավարական շենքերի վրա: Իրավապաշտպան մարմինների տեղեկատվության համաձայն՝ փոխհրաձգության հետևանքով մահացել էր 13 մարդ: Այդ ժամանակ սիրիական բանակը և անվտանգության ուժերը սկսել էին գրոհայինների հետապնդումը: Սիրիական իշխանություններն ասել էին, որ գրոհայինների հետապնդումը սկսվել է ի պատասխան նրանց այն գործողությունների, որոնք ուղղված էին խաղաղ բնակիչների և իրավապահ մարմինների դեմ










































