Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողությունը, որը շաբաթ օրը տեղի կունենա երգչուհու հայրենիքում` Նյու Ջերսի նահանգում, կհեռարձակվի համացանցով:
Հանգուցյալի հարազատները հրաժարվել են Prudential Center մարզահամերգային համալիրում նախատեսված քաղաքացիական հոգեհանգստի արարողությունից:
Հյուսթոնին հրաժեշտ կտան New Hope (Նոր հույս) եկեղեցում, որի երգչախմբում էր նա երգում իր մանկության տարիներին: Հոգեհանգստի արարողությանը կարող են ներկա գտնվել միայն հատուկ հրավերքով` մտերիմները, ընկերներն ու գործընկերները:
Քրիսթեն Ֆոսթերը` Հյուսթոնի ներկայացուցիչը, այսօր հայտարարել է, որ թաղման արարողությունը կհեռարձակվի շաբաթ Livestream պորտալի ուղիղ եթերով, ինչպես նաև ԱՄՆ-ի հեռուստատեսության արբանյակային մի քանի ալիքներով, որպեսզի երգչուհու երկրպագուները կարողանան հրաժեշտ տալ նրան:
Մահվան վկայականում նաև նշվում է, որ երգչուհին կհուղարկավորվի Ուեսթֆիլդի Fairview գերեզմանատանը` իր հոր կողքին: Նման ցանկություն է հայտնել երգչուհին դեռևս կենդանության օրոք:
Հիշեցնենք, որ երգչուհին մահացել էր Beverly Hilton հյուրանոցի իր համարում: Նա 48 տարեկան էր:
.











































