NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց «Միննեսոտա»-ի հարձակվող Դերրիկ Ուիլիամսի` «Շարլոտտ»-ի հետ խաղում կատարած գեղեցիկ դանկը: Այդ խաղում «Միննեսոտա»-ն սեփական հարկի տակ 102:90 հաշվով առավելության հասավ իր մրցակցի նկատմամբ: