Փետրվարի 15-ին` ժամը 18.00-ի սահմաններում, Երևանի Ա. Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց տանող թունելում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Առաջին լրատվական-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:










































