ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում վերջին շրջանում անհաջող խաղ ցուցադրող իտալական «Միլանն» անսպասելիորեն խոշոր՝ 4:0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին»:
Այս խաղում արդյունավետությամբ աչքի ընկավ բրազիլացի լեգեոներ Ռոբինյոն, որը երկու գոլ խփեց: Մեկական գոլի հեղինակ դարձան Քևին Փրինս Բոատենգը, որը բացեց հաշիվը, և Զլատան Իբրահիմովիչը, որը հաջող իրացրեց 11 մետրանոց հարվածը: Պատասխան հանդիպումը կկայանա Լոնդոնում՝ մարտի 6-ին:
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել էր պորտուգալական «Բենֆիկային»: