Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ի հետ Միլանում կայանալիք խաղից առաջ «ռոսսոներիներ»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին իտալական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ Քևին-Պրինս Բոատենգը, Ալեսսանդրո Նեստան և Ալեշանդրե Պատոն կարող են մասնակցել «զինագործներ»-ի հետ խաղին:
«Էլ-Շաարվին շատ լավ է խաղում, սակայն դեռ ընդամենը 19 տարեկան է: Նա հիանալի հարձակվող է և արժանի է մեկնարկային կազմում խաղալուն:
Բոատենգը նույնպես կարող է խաղալ առաջին րոպեներից: Պատոն ու Նեստան նույնպես պատրաստ են «Արսենալ»-ի հետ խաղին»,- հայտարարել է Ալլեգրին:











































