Հունաստանի նախագահ Կարալոս Պապուլյասը հրաժարվել է իր աշխատավարձից՝ երկրում շարունակվող ծանր տնտեսական պայմանների ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հունաստանի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից և իրականացնում է հիմնականում արարողակարգային գործառույթներ, իսկ գործադիր իշխանությունը պատկանում է վարչապետին:
Հունաստանը ծանր բանակցություններ է վարում Եվրամիության հետ՝ հերթական՝ 130 մլրդ դոլար ֆինանսական օգնությունը ստանալու, ինչպես նաև պարտքի մի մասը ներելու համար, որի փոխարեն երկրից պահանջվում է իրականացնել տնտեսական կոշտ միջոցառումներ:











































