Farmville և մի շարք այլ հայտնի համակարգչային խաղերի հեղինակ Zynga ընկերությունը 2011թ.-ին զգալի կորուստներ է կրել: Ընկերությունը անցած տարի կորցրել է մոտ 404.3 միլիոն դոլար, մինչդեռ 2010թ.-ին նա ունեցել էր 90,6 մլն դոլարի եկամուտ:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ վնասները գերազանցել են վերլուծաբանների գնահատականները: Մեկ բաժնետոմսի հաշվարկով` վնասը կազմել է 1,4 դոլար, մինչդեռ նախորդ տարի մեկ բաժնետոմսին բաժին էր ընկել 1,1 դոլարի շահույթ:








































