2010 թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում մոտ 65%-ով ավելի շատ շամպայն է արտադրվել բնեղեն արտահայտությամբ (ըստ լիտրերի), քան 2009 թ. նույն ժամանակահատվածում: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ, 2010 թ. հունվար-նոյեմբեր» զեկույցից: Գարեջրի արտադրությունը ավելացել է 42%-ով, կոնյակինը` 34%-ով, գինունը` 18%-ով: Նշենք նաև, որ 2010-ի նույն ժամանակաշրջանում 2009-ի համեմատ կիսով չափ (ավելի քան 50%-ով) նվազել է լիկյորի արտադրությունը, մոտ 21%-ով էլ` օղու արտադրությունը: