Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Իմաստավորվածը դեռ միայն փողոցն է

Դժվար է ասել, թե խորհրդարանի նոր դահլիճը ինչքա՞ն կբարձրացնի խորհրդարանական մանդատի գինը Հայաստանում:
Ի վերջո նոր դահլիճն առավել հարմարավետ է, նորաձեւ, համակարգիչներով համալրված: Հետեւաբար այնտեղ հայտնվելու համար մրցակցությունը կբարձրանա, քանի որ շատերը կուզեն ձեռք բերել այդ դահլիճի հնգամյա աբոնեմենտ, որ Հայաստանում մանդատ անունն է կրում: Ի դեպ, տվյալ դեպքում մանդատի եւ աբոնեմենտի տարբերությունն այն է, որ մանդատը պարտավորեցնող է, իսկ աբոնեմենտը ենթադրում է ըստ ցանկության հաճախելիություն: Իհարկե, Հայաստանի դեպքում պատգամավորը երբեմն նաեւ հակառակ իր ցանկության է գնում խորհրդարան` երբ իշխանությունն է ցանկանում, բայց միեւնույն է, դա ոչ թե մանդատի, այլ իշխանության հրամայականն է: Վերադառնալով գնագոյացման հարցին` պետք է նկատել, որ եթե մի բանի քանակը սահմանափակ է` 131, իսկ ցանկացողները քանակից շատ են, ապա բնական է, որ ապրանքի գինը բարձրանալու է: Իսկ որ Հայաստանում խորհրդարանական աբոնեմենտ-մանդատի ցանկություն ունեցողների թիվը 131-ից շատ ավելին է, երեւի թե քչերի մոտ է կասկած հարուցում: Ավելին, խնդիրն այն է, որ, այսպես ասած, վճարունակ պահանջարկի համար մանդատների թիվն իրականում ավելի քիչ է` մոտավորապես երեւի թե 100-ին մոտ, կամ մի քիչ ավել կամ պակաս: Բանն այն է, որ խորհրդարանի տեղերի մի մասը պետք է անպայման հատկացնել ընդդիմությանը, քանի որ Եվրախորհուրդը, եվրադիտորդները ճիշտ չեն հասկանա իշխանությանը: Հետեւաբար ստիպված են լինելու ընդդիմության ձայների գոնե մի քանի տոկոսը թողնել ընդդիմությանը: Հետեւաբար, քանի որ վճարունակ պահանջարկի համար ապրանքի քանակը նվազում է, դա բերելու է գնի էլ ավելի մեծ աճի:
Այնպես որ, թերեւս կարելի է ասել, որ խորհրդարանի դահլիճի նորոգումը իրականում նաեւ բավական հաջող բիզնես-պրոյեկտ է իշխանության համար, որի համար ծախսել են պետական բյուջեի փողը, սակայն մանդատ-աբոնեմենտների վաճառքից ստացված փողը կհամալրի արդեն բոլորովին այլ բյուջե կամ բյուջեներ: Հայաստանի ներքաղաքական կյանքի որեւէ այլ պրակտիկ նշանակություն խորհրդարանի դահլիճի նորոգումը, բնականաբար, չի ունենալու: Դահլիճը չէ, որ պետք է իմաստ հաղորդի Հայաստանի խորհրդարանին: Եվ ոչ էլ Սերժ Սարգսյանի ելույթը, որը դահլիճի բացման հանդիսավոր առիթով հնչել էր խորհրդարանի նորաստեղծ դահլիճում: Հայաստանի խորհրդարանը քաղաքական ինստիտուտ չէ, այն ընդամենը անձեռնմխելիություն ստանալու կառույց է, որից օգտվում են նրանք, ովքեր կարողանում են դրա համար վճարել իշխանությանը` կամ կանխիկ, կամ ապառիկ, երբ մանդատը ստանում են, իսկ հետո դրա դիմաց ծառայություններ մատուցում իշխանությանը: Հիմա ընդամենը այդ ամենի գինն է գուցե բարձրանալու: Մեկ էլ կարող է բարձրանալ ընտրակաշառքի դրույքաչափը: Այնպես որ, կարելի է վստահ ասել, որ պետական բյուջեից ծախսված մոտ 450 միլիոն դրամը պարզապես վատնվել է աննպատակ, եւ հասարակությանը դրանից որեւէ շահ չկա: Պետական հաստատությունների նորոգումը հիմնավորված կարող է լինել միայն այն դեպքում, երբ այնտեղ կատարվում է հանրօգուտ աշխատանք, եւ հասարակությունը համաձայնություն է տալիս իր գրպանից ավելի շատ վճարել այնտեղ աշխատանքի վարձվածներին, որ նրանք ավելի արդյունավետ աշխատեն: Իսկ Հայաստանի խորհրդարանում հանրօգուտ աշխատանք չի կատարվում: Այնտեղ ընդունվող օրենքները որեւէ կերպ չեն ազդում հասարակության կյանքի որակի բարելավման վրա: Հետեւաբար այդ խորհրդարանին նոր դահլիճ տալը հասարակության, հարկատուների փողի անհիմն վատնում է: Իսկ ակնկալել, որ 2012 թվականի ընտրությունը լինելու է օրինականության սկզբունքով եւ ձեւավորվելու է իրապես հանրային տրամադրությունները արտահայտող խորհրդարան, ուղղակի միամտություն է: Ինչքան էլ որ բարձրանան գներն ու թեժանա պայքարը խորհրդարանական տեղերի համար, ինչքան էլ որ իշխանական կուսակցություններ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարեն, որ ձգտելու են բացարձակ մեծամասնության, միեւնույն է, այդ ամենը հանգուցալուծվելու է մինչ այժմ գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակում, եւ գալիք խորհրդարանը` իր թաղային գիտությունների դոկտորների եւ թեկնածուների, մականունավորների եւ խոշոր սեփականատերերի քանակով էապես չի զիջելու ներկայիս խորհրդարանին: Այսինքն` անիմաստ է ակնկալել կամ նույնիսկ ենթադրել, որ 2012 թվականի ընտրությունից հետո խորհրդարանի դահլիճի նորոգումը կամ վերափոխումը կարող է թեկուզ հետին թվով իմաստավորվել հասարակության համար: Դժբախտաբար, թե բարեբախտաբար, բայց Հայաստանում բավական բյուրեղացած է մի իրավիճակ, երբ հանրային նշանակության տեսանկյունից քաղաքական ինստիտուտներից միակ իմաստավորվածը շարունակում է եւ թերեւս առաջիկա տարիներին դեռ կշարունակի մնալ խոհանոցը կամ փողոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում